ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մտադիր է վաղը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հանդիպել Կատարի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հրադադարի և գերիների գործարքի շուրջ բանակցությունների նոր փուլի համար, հաղորդում է ամերիկյան Axios լրատվական պարբերականը:
Պարբերականը հաղորդում է, որ եթե բանակցությունները հանգեցնեն բավարար առաջընթացի, Ուիթքոֆը կմեկնի Դոհա:
Հանդիպումը տեղի է ունեցել այն պահին, երբ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը անուղղակի բանակցություններ են վարում Քաթարի մայրաքաղաքում, սակայն ԱՄՆ հատուկ բանագնացը հասկացրել է, որ կմիանա Դոհայի բանակցություններին միայն այն դեպքում, եթե գործարքը ձեռք բերվի: