ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիան 550 մլրդ դոլար կներդնի ամերիկյան տնտեսության մեջ, և դա, նրա խոսքով, հնարավոր է դարձել իր նախաձեռնությամբ:
Նա հայտնել է, որ գործարքից ստացված շահույթի 90% - ը կստանա ԱՄՆ-ը, իսկ նոր պայմանավորվածության համաձայն՝ կստեղծվեն հարյուր հազարավոր աշխատատեղեր:
«Այս գործարքը կստեղծի հարյուր հազարավոր աշխատատեղեր. նման բան երբեք չի եղել։ Հավանաբար ամենակարևորը, Ճապոնիան կբացի իր երկիրը առևտրի համար, ներառյալ մեքենաների և բեռնատարների, բրնձի և որոշակի այլ գյուղատնտեսական ապրանքների և այլ ապրանքների համար։ Ճապոնիան Միացյալ Նահանգներին կվճարի 15% մաքսատուրք»,- գրել է Թրամփը Truth սոցցանցի իր էջում։