Միջազգային

Աղդամում և Մարտակերտում հրդեհները շարունակվում են

Աղդամի և Մարտակերտի անտառներում խոշոր հրդեհները շարունակվում են։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ տարածքի աղտոտվածությունը ականներով և չպայթած արկերով բարդացնում է հրդեհաշիջման աշխատանքները և սպառնալիք ստեղծում հրշեջների համար:

Նեկայումս ադրբեջանցի հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև 2 ուղղաթիռ։