Միջազգային

Air India-ի ինքնաթիռը վայրէջքից հետո բռնկվել է

Հոնկոնգից Դելի թռչող Air India-ի Airbus A321 ինքնաթիռը հրդեհվել է Հնդկաստանի մայրաքաղաքի Ինդիրա Գանդիի միջազգային օդանավակայանում վայրէջքից հետո, ուղևորները անվտանգ տարհանվել են։ Ավիաընկերությունը այս մասին հայտնել է X սոցիալական ցանցում։

Վայրէջքից հետո, երբ ինքնաթիռում գտնվողներն արդեն սկսել էին իջնել, հրդեհ է բռնկվել օժանդակ էներգաբլոկում, որը գտնվում է ինքնաթիռի պոչի հատվածում։

«Ինքնաթիռը որոշակի վնասներ է ստացել, բայց ուղևորներն ու անձնակազմի անդամները սովորականի պես իջել են»,- հայտնել է ավիափոխադրողը։

Հաղորդվում է, որ ինքնաթիռը ժամանակավորապես դուրս է բերվել շահագործումից։