Միջազգային

Ձերբակալման սանկցիա՝ լրագրող և բլոգեր Յուրի Դուդի համար

Ձերբակալման սանկցիա՝ լրագրող և բլոգեր Յուրի Դուդի համար

Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալման սանկցիա է տվել լրագրող և բլոգեր Յուրի Դուդի համար։ Նա հետախուզվում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքով նախատեսված պարտականություններից խուսափելու համար, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ 

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո լրագրողը լքել էր Ռուսաստանը։ Հունիսին նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «օտարերկրյա գործակալ» պիտակը չպարունակող հրապարակումների համար։ Դուդի YouTube ալիքն ունի ավելի քան 10 միլիոն բաժանորդ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական