Ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսը, որը մարտին դարձավ 70 տարեկան, ենթադրվում է, որ գրեթե ամբողջությամբ կորցրել է խոսելու և շարժվելու ունակությունը։ Այս մասին հայտնել է The Express Tribune-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ մարտաֆիլմերի աստղը տառապում է լուրջ շարժողական խանգարումներից, այլևս չի խոսում և չի կարողանում կարդալ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտին դերասանի դուստրը՝ Ռումեր Ուիլիսը, հայտարարել էր, որ հայրն ավարտում է կարիերան դեմենցիայի պատճառով, որը խանգարում է ճանաչողական գործառույթներին։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ուիլիսի մոտ ախտորոշվել է ճակատաքունքային դեմենցիա՝ ուղեղի ճակատային և քունքային բլթերին ազդող հիվանդություն։ Հիվանդության պատճառը, որպես կանոն, գենետիկ նախատրամադրվածությունն է։