Միջազգային

Նոր հարված կհասցնենք Իրանին, եթե նման անհրաժեշտություն առաջանա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում նոր հարված կհասցնի Իրանին: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth սոցցանցի իր էջում։

«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկրի միջուկային օբյեկտների մասին. «Վնասները չափազանց լուրջ են՝ դրանք ոչնչացվել են»։ Իհարկե, դա ճիշտ է, ինչպես ասացի։ Եվ մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում»- գրել Է Թրամփը։ 

Հիշեցնենք, որ Աբբաս Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում խոսել է իրանական միջուկային օբյեկտների մասին: Նա հայտարարել է, որ վնասը լուրջ է, սակայն Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից։