Միջազգային

Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Ումերովը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է պատվիրակություն ձևավորել հուլիսի 23-ին Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար: Ուկրաինական պատվիրակույթունը կգլխավորի ԱԱՊԽ քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Երկրի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել Թուրքիայում ռուսական կողմի հետ բանակցությունների նախօրեին:

«Ես հանձնարարել եմ պատվիրակություն ձևավորել ռուսական կողմի հետ բանակցելու համար։ Պատվիրակությունը կգլխավորի Ռուստեմ Ումերովը, պատվիրակության կազմում կլինեն ուկրաինական հետախուզության, ԱԳՆ-ի և նախագահի գրասենյակի ներկայացուցիչներ», - ընդգծել է Զելենսկին։