Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն հուլիսի 21-ին Ռուսաստան կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ: Այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանը։
Ըստ Քազեմ Ջալալիի` այս հանդիպման հիմնական թեման պաշտպանական և ռազմական ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդումն է եղել:
Նա նաև հավելել է, որ Իրանի պաշտպանության նախարարը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը տեղի է ունեցել կիրակի օրը Կրեմլում: