Միջազգային

Հանուն արդարության, այդ արգելքը դեռ գործում է. Պեսկով

Ուկրաինայում դեռ գործում է Ռուսաստանի հետ բանակցությունների արգելքը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հանուն արդարության, այդ արգելքը դեռ գործում է։ Դա ակնհայտ փաստ է», - ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունների մասին։ 

Ըստ նրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բարձր և բարձրագույն մակարդակներով հանդիպումների հնարավորության մասին խոսելուց առաջ շատ անելիքներ կան։

«Սկզբում պետք է շատ աշխատանք տարվի, նախքան արդեն առարկայական առումով խոսել բարձր և բարձրագույն մակարդակով ինչ-որ հանդիպումների հնարավորության մասին», - հավելել է նա: