Միջազգային

ԱՄՆ-ը կրկին դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել կրկին դուրս բերել ԱՄՆ-ը ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ)։ Այս մասին գրում է The New York Post-ը։

Որպես հիմնական պատճառ նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակաամերիկյան և հակասեմիտական կողմնորոշումը։ Թրամփը քննադատել է նաև կազմակերպության գենդերային քաղաքականությունը։

Սպիտակ տունը նշել է, որ Չինաստանը ևս մեծացրել է իր ազդեցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ինչը մտահոգիչ է Վաշինգտոնի համար:

Թրամփը նման որոշում արդեն ընդունել էր 2017 թվականին։ Սակայն 2023-ին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-ին վերադարձրել էր ՅՈՒՆԵՍԿՕ՝ նպատակ ունենալով հակակշռել Չինաստանի ազդեցությանը։

Նշենք, որ ԱՄՆ-ից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենամեծ ֆինանսավորողներից երկրորդը Չինաստանն է։