Միջազգային

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սթարմերի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ վարչապետ Կիր Սթարմերի հետ։ Ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգը, այդ թվում՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։

Հատուկ ուշադրություն է դարձվել Eurofighter կործանիչների գնմանը, ինչպես նաև Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև ազատ առևտրի համաձայնագրի թարմացման շուրջ բանակցությունների ընթացքին։ Էրդողանը հույս է հայտնել, որ առևտրային համաձայնագրի արդիականացման աշխատանքները կավարտվեն մինչև այս տարվա վերջ, հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։