ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջում կիսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս տեղի ունեցած մի ելույթով։ Այստեղ Ալիևը խոսում է Թրամփի մասին և գովասանքի խոսքեր ասում նրա հասցեին, ինչպես նաև խոսում է նրա միջնորդության մասին Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու նախաձեռնությանը։
«Եվ նաև մենք շատ շնորհակալ ենք նրան անձամբ Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ձգտման համար, ի վերջո, պայմանավորվել։ Թեև նա զբաղված է միջազգային անվտանգության ավելի գլոբալ հարցերով, սակայն Հարավային Կովկասում իրավիճակը նա ևս պահում է իր տեսադաշտում։
Մենք Ադրբեջանում ուրախ ենք, որ նա հաղթեց շատ պատճառներով, և, բնականաբար, ցանկանում ենք, որ նա գործը հասցնի մինչև վերջ, հատկապես, ինչ վերաբերում է վաշինգտոնյան ճահճին, որպեսզի այն չորանա մինչև հատակը»,- Թրամփի կողմից կիսված տեսանյութում ասում է Ալիևը։