Միջազգային

Օդեսան գիշերը ենթարկվել է ռուսական անօդաչու սարքերի հարձակման

Ռուսական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով Օդեսայում բռնկվել են հրդեհներ, վնասվել են ենթակառուցվածքներ և բնակելի տներ. հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

«Հակառակորդը գիշերը հարվածել է Օդեսային անօդաչու սարքերով։ Չնայած մեր հակաօդային պաշտպանության ուժերի ակտիվ գործողություններին, հարվածները հասցվել են քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Այրվել է վարչական շենք, վնասվել են մարդատար ավտոմեքենաներ, իսկ բնակելի տների պատուհանները փշրվել են։ Տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են», — գրել է Կիպերը Telegram-ի իր էջում։

Նրա խոսքով՝ ներկայում արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել հարձակման հետևանքների վերացման ուղղությամբ։

Հարձակմանը նախորդել էր Օդեսայի մարզում հայտարարված օդային տագնապը։