Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր հայտարարությունը սոցիալական ցանցերում տարածելու համար:
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել նախագահ Թրամփին՝ ԱՄՆ-Ադրբեջան գործընկերության և խաղաղ օրակարգին նվիրվածության վերաբերյալ իմ դիտարկումները կիսելու համար»,- նշել է Ալիևը:
Նա ընդգծել է, որ Բաքուն աջակցում է Թրամփի ջանքերին՝ ուղղված համաշխարհային կայունության ամրապնդմանը, և բարձր է գնահատում ընտանեկան արժեքներին ընդհանուր նվիրվածությունը: Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփի օրոք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակ: