Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Թուրքիայում նախատեսված է հանդիպում ռուսական կողմի հետ։ Նա այս մասին հայտնել է երեկոյան տեսաուղերձում։
«Այսօր Ռուստեմ Ումերովի հետ քննարկեցի փոխանակման նախապատրաստումը և Թուրքիայում ռուսական կողմի հետ ևս մեկ հանդիպում։ Ումերովը հայտնել է, որ հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի օրը»,- ասել է Զելենսկին՝ խոստանալով ավելին պատմել վաղը։
Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ պատվիրակությունների միջև երրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ Ստամբուլում։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկար։