Միջազգային

Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանական հանցավոր խումբ

Մոսկվայում ձերբակալվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վյակայոչելով տեղի իրացապահ մարմիններին։ 

Նշվում է, որ հանցագործները տրամադրել են աշխատանքային կեղծ թույլտվություններ և պատրաստել միգրացիոն կեղծ քարտեր։ 

«Իրավապահ մարմինների աշխատակիցները կասեցրել են Մոսկվայում հազարից ավելի միգրանտների անօրինական օրինականացնող կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը և վերացրել են կեղծ միգրացիոն փաստաթղթեր պատրաստող լաբորատորիաներ»,- հայտնում է Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունը։

Նախնական գնահատականներով՝ խումբն ստացել է առնվազն երկու միլիոն ռուբլի եկամուտ։ Ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող չորս Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց տարիքը 34-62 է։ 

Իրավապահ մարմինների աշխատակիցները ոչնչացրել են ստորգետնյա երկու լաբորատորիա, որտեղ պատրաստվել են կեղծ փաստաթղթեր։ Առգրավվել են սարքավորումներ, հաճախորդների տվյալների բազաներ, միգրացիոն քարտեր, տարբեր կազմակերպությունների կնիքներ, Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիների անձնագրեր և անօրինական գործունեությունը հաստատող այլ ապացույցներ: Բոլոր ձերբակալվածները մեղավոր են ճանաչվել և դատապարտվել 2-5 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում, նշել է գերատեսչությունը: