Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինային կփոխանցի հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր և զինամթերք: Այս մասին Նա հայտնել է «Ռամշտայն» ձևաչափով նիստի ժամանակ։
Գերմանիայի պաշտպանության նախարարը պատմել է, որ անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ պայմանավորվել է Ուկրաինային Patriot հինգ համակարգերի մատակարարման հարցում Բեռլինի մասնակցության մասին: Նա նշել է, որ կողմերն առաջիկա օրերին կհամակարգեն գործողություններն այդ նպատակին հասնելու համար: