Միջազգային

Թեհրանում կկայանա Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի եռակողմ հանդիպում

Վաղը Թեհրանում նախատեսված է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում։ Այս մասին հայտնել է Իրանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ նշելով, որ քննարկվելու են միջուկային ծրագրի հետ կապված հարցեր և եվրոպական կողմի սպառնալիքներին արձագանքելու ուղիները:

Իրանի ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը և Չինաստանը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ և «Միջուկային համաձայնագրի» (ՍՎՊԴ) կողմեր կարող են էական դեր խաղալ իրավիճակի կարգավորման հարցում։

«Մենք վերջին մեկ տարվա ընթացքում բովանդակային բանակցություններ ենք ունեցել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ կապված մեխանիզմի և տարածաշրջանային խնդիրների հետ։ Վաղվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է այս ուղղությամբ»,- ասել է Բաղային։