Ճապոնիայի իշխող կոալիցիան՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) և նրա կրտսեր գործընկեր «Կոմեյտո»-ն, կորցրել են վերին պալատում մեծամասնությունը։ Այնուամենայնիվ, վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։
Ընտրությունները անցկացվել են կիրակի՝ տնտեսական դժվարությունների, գնաճի և ԱՄՆ-ի հետ մաքսային լարվածության պայմաններում։ Իշիբան ընդունել է պարտության «դաժան արդյունքը»՝ շեշտելով, որ այժմ կենտրոնանում է առևտրային բանակցությունների վրա։
Վերին պալատում մեծամասնությունը պահպանելու համար կոալիցիային անհրաժեշտ էր 50 մանդատ, սակայն այն ստացել է միայն 47։ Գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը, ստացել է 22 մանդատ։
Վերջին երեք անգամ, երբ ԼԴԿ-ն կորցրել է վերին պալատի մեծամասնությունը, վարչապետները հրաժարական են տվել երկու ամսվա ընթացքում։ Սակայն Իշիբան մտադիր չէ կրկնել այդ պրակտիկան։