Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ԵՄ-ի նոր պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Պեկինի և Բրյուսելի հարաբերությունների վրա: Խոսքը Մոսկվայի դեմ կիրառված պատժամիջոցների 18-րդ փաթեթի մասին է, որը հուլիսի 18-ին ընդունել են Եվրամիությունում։
«ԵՄ գործողությունները հակասում են Չինաստանի և ԵՄ առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին և լուրջ բացասական ազդեցություն կունենան Չինաստանի և ԵՄ - ի միջև առևտրային հարաբերությունների և ֆինանսական համագործակցության վրա», - ասել է նախարարության ներկայացուցիչը:
Բրյուսելի սահմանափակումների տակ է հայտնվել ՌԴ ստվերային նավատորմի 105 տանկեր։ Ռուսական նավթի գների առաստաղն իջեցվել է մեկ բարելի դիմաց մինչև 47,6 դոլար: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև չինական երկու բանկեր՝ Heihe Rural Commercial Bank-ը և Heilongjiang Suifenhe Rural Commercial Bank-ը: