Դեյր-Էլ-Բալահի Ալ-Աքսա հիվանդանոցի ներկայացուցիչ դոկտոր Խալիլ ալ-Դաքրանը BBC-ին հայտնել է, որ Գազայի հիվանդանոցներում իրավիճակը դարձել է կրիտիկական:
«19 մարդ, այդ թվում՝ երեխաներ, սովից մահացել են։ Հիվանդանոցներն այլևս չեն կարող սնունդ տրամադրել հիվանդներին և անձնակազմին, որոնցից շատերը ֆիզիկապես չեն կարող շարունակել աշխատել ուժեղ սովի պատճառով»,- ասել է նա։
Նա հավելել է, որ նույնիսկ մանկական սննդի հիմնական ապրանքներն այլևս հասանելի չեն:
«Հիվանդանոցները չեն կարող մեկ շիշ կաթ տրամադրել սովից տառապող երեխաներին, քանի որ շուկայում սպառվել են բոլոր մանկական կերերը»,- ընդգծել է նա։