Միջազգային

Թուրքիան տեղեկություն չունի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների մասին. Ria

Թուրքիան տեղեկություններ չունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական պատվիրակությունների միջև «խնդրահարույց» հարցերի կարգավորմանն ուղղված բանակցությունների հերթական փուլի հնարավոր ժամկետի վերաբերյալ. գրում է է RIA Novosti-ն՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել կրկին հյուրընկալել կողմերին, եթե այդպիսի որոշում ընդունվի։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ Մոսկվան ցանկանում է, որպեսզի բանակցությունների հաջորդ փուլը կայանա մինչև ամառվա ավարտը։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի համար ցանկալի չէ փուլերի միջև երկար ընդմիջում։

Հարցին՝ արդյոք Թուրքիան պատրաստ է Ստամբուլում կրկին ընդունել բանակցությունները, նույն աղբյուրը պատասխանել է, որ Թուրքիան առաջարկել է իր միջնորդական աջակցությունը, սակայն բանակցությունների վայրի ընտրությունը թողնված է կողմերի հայեցողությանը։ «Մեր դռները բաց են, սակայն հանդիպման վայրը և ժամկետը որոշում են կողմերը»,- նշել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Ստամբուլում կայացել էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը՝ ուղղված երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների լիարժեք գործունեության վերականգնմանը։