Միջազգային

Կարևոր եմ համարում, որ ռուսներին Ադրբեջանում հարգեն. Պեսկով

Օրինապաշտ ադրբեջանցիները Ռուսաստանում հարգանք են վայելում, և Մոսկվան շատ կարևոր է համարում, որ ռուսներին Ադրբեջանում հարգեն. լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Մեզ համար շատ կարևոր է, որ Ադրբեջանում հարգեն ռուսներին։ Ռուսաստանում ապրում է շատ մեծ ադրբեջանական սփյուռք, ադրբեջանական սփյուռքի գրեթե բոլոր ներկայացուցիչները մեր օրինապաշտ քաղաքացիներն են, որոնք այստեղ արժանի հարգանք են վայելում», - ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը։ 

«Այն քաղաքացիները, ովքեր խախտում են օրենքները, հետապնդվում են օրենքով», - եզրափակել Է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում հունիսի վերջին ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ՝ ծանր հանցագործությունների մեղադրանքով։ Ադրբեջանը բողոք էր հայտնել ոստիկանների կողմից բռնություն գործադրելու կապակցությամբ, որից հետո երկու երկրների հարաբերությունները լարվել են։