Միջազգային

Ռուսական հրթիռները հարվածել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան շրջակայքին

Ուկրաինայի մի շարք շրջաններ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը, ենթարկվել են ռուսական բանակի զանգվածային օդային հարձակումների։ Այս մասին հաղորդում են ուկրաինական զլմ-ները։ 

Հատկանշական է, որ ադրբեջանական զլմ-ները հաղորդում են, որ հարվածներից մի քանիսը ուղղված են եղել Ադրբեջանի դեսպանատան շենքի հարակից շինություններին։

Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքի հարակից շինություններին հարվածի մեջ նրանք միտում են տեսնում։ 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարված են, և այս ֆոնին ջերմ են Ուկրաինայի և Ադրբեջանի հարաբերությունները։