Միջազգային

Իրանը 3 եվրոպական երկրների հետ համաձայնության է եկել՝ բանակցությունների շուրջ․ Tasnim

Իրանի Իսլամական Հանրապետությունը և երեք եվրոպական երկրներ համաձայնել են վերսկսել բանակցությունները։ Այդ մասին գրում է «Tasnim» լրատվական գործակալությանը՝ հղում անելով իր տեղեկացված աղբյուրին։

Նշվում է, որ Թեհրանը համաձայնության է եկել երեք եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության հետ՝ Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ։

«Բանակցությունների սկզբունքը համաձայնեցված է, սակայն այդ բանակցությունների ժամանակի և վայրի վերաբերյալ խորհրդակցություններ են ընթանում, և դեռևս որոշված չէ, թե որ երկրում կանցկացվեն ապագա բանակցությունները», մեջ է բերում գործակալությունը աղբյուրի խոսքերը։

«Tasnim»-ի փոխանցմամբ՝ բանակցությունները նախատեսվում է անցկացնել Իրանի և երեք եվրոպական երկրների փոխարտգործնախարարների մակարդակով։