Ադրբեջանական կողմը նույնպես Աբու Դաբիում կայացած հանդիպումը համարում է կառուցողական և բարձր գնահատված։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այս հանդիպման մեկ այլ առանձնահատկությունն այն էր, որ միջնորդ կամ երրորդ կողմ չկար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ընթանում են ավելի քան երկու տարի։ Այս երկկողմ համատեքստում նշանակալի առաջընթաց է գրանցվել խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում», - ասել է նա, գրում են ադրբեջանական զլմ-ները։