Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ Սահմանադրության մեջ և, սկզբունքորեն, սա է ամբողջը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագրի տեքստն արդեն համաձայնեցված է։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքում չպետք է լինի արտաքին վերահսկողություն։
«Անհրաժեշտ է անարգել մուտք՝ Ադրբեջանի մի մասից մյուսը։ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ, քանի որ դա կարող է անվտանգ չլինել»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասել է նա։
Ալիևը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնում է պատերազմները, և շնորհակալություն է հայտնել նրան Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ցանկության համար։
«Գլոբալ հարցերով զբաղվելուն զուգահեռ՝ Թրամփը հետևում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։