Միջազգային

Ադրբեջանը Ռուսաստանի դեմ դատարաններ դիմելու փաստաթղթեր է պատրաստում

Ադրբեջանը ՌԴ դեմ փաստաթղթեր է պատրաստում`AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված միջազգային դատարաններ դիմելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Նրա խոսքով՝ իրենց շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, սակայն ռուսական կողմից ոչ մի հստակ պատասխան չեն ստանում։

«Ադրբեջանի գլխավոր դատախազը հարցումներ է ուղարկում Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն ի պատասխան հնչում է միայն՝ «հետաքննությունը շարունակվում է» ձևակերպումը։ Նման դիրքորոշումն արդյունավետ չէ»,- ասել է Ալիևը։