Միջազգային

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում։

Էրդողանը հայտարարել է, որ սիրիական զորքերի Սուվեյդայից դուրսբերումից հետո տեղի ունեցած բախումները սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի համար։ Թուրքիայի ղեկավարը նշել է նաև Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլն սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը։

Ուկրաինական հարցի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը հաստատել է հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորում գտնելու իր հիմնարար հանձնառությունը և շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ստամբուլի հարթակում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին նպաստելու պատրաստակամության համար։