Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։
Պետքարտուղարության խոսնակը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պաշտպանում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի կողմից վերջերս հայտարարած նախագիծը, որը ենթադրում է 100 տարով տրանսպորտային ուղու կառավարում ամերիկյան ընկերության կողմից։
«Սա մի հարց է, որը պետք է ճշտենք Սպիտակ տան հետ, նախագահի թիմի հետ՝ տեսնելու համար, թե նրանք ինչպես կպատասխանեն։ Բայց այն, ինչ կարող եմ հիմա հաստատ ասել, դա այն է, որ Միացյալ Նահանգները, իհարկե, աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստող բոլոր ջանքերին։ Մենք հետևում ենք այդ իրադարձություններին»,- ասել է Թեմի Բրյուսը։