Միացյալ Թագավորությունը եվրոպացի գործընկերների հետ քննարկում է իր մասնակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որը ենթադրում է Ուկրաինայի համար զենքի լայնածավալ գնումներ, որոնք կվճարեն Եվրոպայում Կիևի դաշնակիցները: Այս մասին հուլիսի հայտնել Է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ բանակցությունները վաղ փուլում են, սակայն Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն արդեն ակնարկել է գնումներին Լոնդոնի հնարավոր մասնակցության մասին:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ երկրների միջև համագործակցության մասին նոր համաձայնագրի ստորագրման կապակցությամբ Սթարմերին հարցրել են՝ կմիանա արդյոք երկիրը Թրամփի ծրագրին:
«Մենք դաշնակիցների հետ աշխատում ենք հնարավորություններ տրամադրելու ուղղությամբ», - պատասխանել է Սթարմերը՝ հավելելով, որ Լոնդոնը փորձում է այդ հնարավորությունները արդյունավետ դարձնել: