Զինծառայողներին միանվագ բարձր վճարները թուլացնում են Ռուսաստանի տնտեսությունը, գրում է պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) նոր ամփոփագրում: Կամավորներին բանակ ներգրավելուն զուգահեռ ՌԴ-ում ևս խնդիր է դրվում ավելացնել ռազմական արտադրության ծավալները, ինչը հանգեցնում է այդ ոլորտում աշխատավարձերի աճի: Բանակի և ռազմարդյունաբերական համալիրի միջև մրցակցությունը թեժացնում է ճակատում կորուստների բարձր մակարդակը, ինչը նվազեցնում է երկրում աշխատողների թիվը։
ISW-ի գնահատմամբ՝ կորուստների ներկայիս մակարդակում Ռուսաստանը չի կարող անվերջ փոխարինել իր ուժերը ռազմաճակատում՝ առանց պահուստների հարկադիր մոբիլիզացիայի։ Չնայած Պուտինն ամեն կերպ փորձում է խուսափել դրանից, Ռուսաստանի տնտեսությունը ժամանակի ընթացքում պարզապես չի կարողանա իրեն թույլ տալ պահպանել նորակոչիկների ավելի ու ավելի բարձր վճարումները, նշում է ISW-ն: