Միջազգային

Սիրիան ուժեր չի ուղարկել բախումներ շրջան. ՆԳՆ

Սիրիայի Ներքին գործերի նախարարության խոսնակ Նուրեդդին ալ-Բաբան հաստատել է, որ որոշ լրատվամիջոցներ և գործակալություններ տարածել են սխալ տեղեկություններ ներքին անվտանգության ուժերի Աս-Սուվեյդա նահանգ մուտք գործելու մասին։

«Մենք հաստատում ենք, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել և կտրականապես հերքում ենք հրապարակված տեղեկատվության իսկությունը՝ լրատվամիջոցներին պատասխանատու համարելով կեղծ տեղեկատվության տարածման համար»,- ասել են Սիրիայի ՆԳՆ-ից։

Աս-Սուվեյդայում շարունակվում են բախումները բեդվին ցեղերի և Հիքմաթ ալ-Հաջրիին հավատարիմ զինված խմբավորումների միջև։