CBS News-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը վնասվածք է ստացել Իսրայելի անցած ամսվա հարվածներից մեկի ժամանակ։ Այս տեղեկությունը հաստատել են ԱՄՆ հետախուզական երկու աղբյուր:
Ըստ աղբյուրների՝ Իրանի պետական լրատվամիջոցները ճիշտ են հայտնել, որ հարվածը տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Նշվում է, որ Փեզեշքյանը վնասել է ոտքը՝ փորձելով փախչել արտակարգ ելքով:
Մինչ այժմ հստակ չէ, թե արդյոք հարվածը նպատակային է եղել նախագահի դեմ:
Ավելի վաղ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում Փեզեշքյանը պնդել էր, որ Իսրայելը փորձել է իրեն սպանել՝ թիրախավորելով այն տարածքը, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը։ «Նրանք փորձեցին, բայց չհաջողեցին», – ասել էր նա:
Սպիտակ տունը, Իսրայելի կառավարությունը և Իրանի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել միջադեպը: