Միջազգային

Ծինպինը դիտարկում է Թրամփի և Պուտինի հետ եռակողմ հանդիպում կազմակերպել

Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը դիտարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին գրում է The Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին և վերլուծաբաններին։ 

Սպասվում է, որ նման գագաթնաժողովի առիթ կարող է դառնալ սեպտեմբերի 3-ին Չինաստանում կայանալիք ռազմական շքերթը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ: Պուտինն արդեն ընդունել է հրավերը։ Ենթադրվում է, որ Չինաստանի առաջնորդը կարող է հրավիրել նաև Թրամփին, որպեսզի անցկացնի ՉԺՀ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների խորհրդանշական հանդիպում: Վերլուծաբանները դա անվանում են «խաղաղության և կայունության հզոր ազդանշան»:

Փորձագետների կարծիքով՝ Սին կարող է շքերթն օգտագործել որպես ներքին և միջազգային քաղաքական գործիք՝ ընդգծելով Ռուսաստանի հետ դաշինքը և ուշադրությունը շեղելով ներքին խնդիրներից:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է պարբերականը, Թրամփի խորհրդականները կարող են կասկածներ ունենալ մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ: Մտավախություն կա, որ Պեկին կատարած այցը Ծինպինին և Պուտինին կդարձնի քաղաքական շահառու, իսկ Թրամփին երկրորդական դեր կհատկացվի: Այնուամենայնիվ, հանդիպումը կարող էր համապատասխանել նրա անձնական դիվանագիտական ոճին՝ ուժեղացնել ազդեցությունը համաշխարհային առաջնորդների հետ անմիջական շփման միջոցով:

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ երկրորդային մաքսատուրքեր սահմանել, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայի հարցով համաձայնություն ձեռք չբերվի: Դրան Չինաստանը պատասխանել է Ռուսաստանի աջակցությունն ուժեղացնելու խոստումով և դատապարտել ցանկացած միակողմանի պատժամիջոց։