Եվրամիությունը հաստատել է հակառուսական պատժամիջոցների ամենախիստ փաթեթներից մեկը, որը թվով 18-րդն է, հաղորդում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը «X»-ի իր էջում:
«Մենք ավելի ենք կրճատում Կրեմլի ռազմական բյուջեն, սահմանափակումներ ենք մտցնում ստվերային նավատորմի ևս 105 նավերի և դրանց օժանդակ միջոցների համար, ինչպես նաև սահմանափակում ենք ռուսական բանկերի ֆինանսավորման հասանելիությունը», - գրել է նա:
Նոր պատժամիջոցները ենթադրում են ռուսական նավթի գների առաստաղի սահմանափակում՝ մեկ բարելի դիմաց մինչև 47,6 դոլար, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով դանիացի դիվանագետին, և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելափակում:
Բացի այդ, Կալլասի խոսքով, ԵՄ նոր պատժամիջոցներն ուղղված են մի շարք չինական բանկերի դեմ, որոնք օգնում են Մոսկվային շրջանցել սահմանափակումները, ինչպես նաև արգելափակել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար օգտագործվող տեխնոլոգիաների արտահանումը: Պատժամիջոցները կտարածվեն նաև հնդկական «Ռոսնեֆտ» նավթավերամշակման գործարանի վրա, որը ՌԴ խոշորագույն արդյունահանող ընկերության գլխավոր արտասահմանյան դուստրն ձեռնարկությունն է:
ՌԴ-ից նավթի գնի նոր առաստաղը կլինի ոչ թե ֆիքսված, այլ լողացող, ավելի վաղ հայտնել էին Reuters-ի աղբյուրները. դրա մակարդակը 15 տոկոսով ցածր կլինի նախորդ երեք ամիսների միջին գնից: Առաստաղը նույնպես կվերանայվի երեք ամիսը մեկ։ Այս միջոցները կարող են զգալի ճնշում գործադրել Ռուսաստանի տնտեսության և, առաջին հերթին, դաշնային բյուջեի եկամուտների վրա։
Նոր գնահատականներով՝ գների նոր առաստաղի սահմանոմը կարող է գանձարանին զրկել 1,5 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտից կամ ընթացիկ տարվա համար գրավադրված գումարից յուրաքանչյուր հինգերորդ ռուբլուց։
Բանկային պատժամիջոցների շրջանակներում SWIFT միջազգային վճարային համակարգից կանջատվի ևս 22 բանկ: