Միջազգային

ԵՄ-ի խոստացված ֆինանսավորումը Հայաստանի համար ստրկության դասական օրինակ է. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին խոստացված ֆինանսական աջակցությունը «դասական ստրկության օրինակ» է։

«Սա Եվրահանձնաժողովի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վաղուց հայտնի գործելաոճն է՝ շռայլ խոստումներ տալ, հետո դրանց տակ քաղաքական կախվածություն ստեղծել, ինքնին օգուտ քաղելով այդ գործընթացից»,- ասել է Զախարովան բրիֆինգի ժամանակ։

Նա հավելել է, որ ԵՄ-ն սովորաբար միևնույն օգնությունը մի քանի անգամ է հաշվարկում, խոստանում է մի բան, բայց տալիս է դրա կեսը կամ ընդհանրապես ոչինչ չի հատկացնում։

ՌԴ ԱԳՆ խոսնակը ընդգծել է, որ տնտեսական օգնությունը ԵՄ-ի համար դարձել է այլ երկրների քաղաքականության վրա ազդեցության գործիք և միջամտության ձև։

Զախարովայի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԵՄ-ն հայտնել էր, որ պատրաստվում է Հայաստանի համար ներդրումների ծավալը հասցնել 2,5 միլիարդ եվրոյի՝ Global Gateway ռազմավարության շրջանակում, և տրամադրել նաև 1,5 միլիոն եվրո՝ անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար:

Ռուսաստանը, ըստ Զախարովայի, չի պատրաստվում միջամտել Հայաստանի և եվրոպական կառույցների հարաբերություններին։
«Մենք չենք նայում Երևանի գրպաններին։ Դա նրանց ու եվրոպական հաստատությունների գործն է», – նշել է նա։