Եթե Ռուսաստանը 50 օրվա ընթացքում հրաժարվի հրադադարից, կսահմանվեն շատ խիստ մաքսատուրքեր և երկրորդական պատժամիջոցներ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Ռուսական նավթ գնող երկրները նույնպես կենթարկվեն պատժամիջոցների, դա ծանր հարված կլինի ՌԴ տնտեսությանը։ Նախագահ Թրամփը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի դիվանագիտական ճանապարհով։ Նա ջանասիրաբար աշխատում է այդ ուղղությամբ։ Վարչակազմը շատ ջանքեր է ներդրել այս հակամարտությանը լուծում գտնելու համար։ Թրամփը ցանկանում է դադարեցնել սպանությունները և փրկել կյանքեր»,- ասել է նա։