ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատանը բողոքի նոտա է հղվել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Ճապոնիայի մասնակցությունը Ռուսաստանի սահմանների մոտ ԱՄՆ զորավարժություններին ունի զինված հակամարտության նախապատրաստման նշաններ։
Նախարարությունը նման գործողություններն անվանել է «Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք» և խոստացել է «համարժեք հակազդեցություններ»։