Միջազգային

Բրիտանիան և Գերմանիան փոխադարձ պաշտպանության համաձայնագիր կստորագրեն

Բրիտանիան և Գերմանիան այսօր Լոնդոնում կստորագրեն փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։ Bloomberg-ի տեղեկություններով, համաձայնագիրը պայմանավորված է երկու հիմնական վտանգներով՝ Ռուսաստանի աճող ագրեսիայով և ԱՄՆ-ի, որպես անվտանգության երաշխավորի, անորոշությամբ։

Փաստաթուղթը ներառում է նաև երկարատև հեռահար հրթիռների (Deep Precision Strike) համատեղ մշակման պայմանավորվածություն՝ 2000 կմ-ից ավելի հեռահարությամբ, ինչպես նաև կետեր առևտրի, տրանսպորտի և միգրացիայի վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ այս համաձայնագիրը չի փոխարինում ՆԱՏՕ-ի հոդված 5-ին, որը նախատեսում է հավաքական պաշտպանություն։