Ալյասկա նահանգի ափերը ցնցել է 7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժը, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սենդ Փոյնթ քաղաքից մոտ 87 կմ հեռավորության և մոտ 20,1 կմ խորության վրա:
Երկրաշարժից հետո իշխանությունները ցունամիի նախազգուշացում էին հայտարարել Հարավային Ալյասկայի և թերակղզու համար, սակայն ավելի ուշ այն ամբողջությամբ չեղարկվել է:
Սանդ Փոյնթում գրանցվել է 6,1 մ առավելագույն բարձրությամբ ալիք։ Չնայած դրան, կենտրոնը տուժած գոտու բնակիչներին խորհուրդ է տվել հիշել սպառնալիքների մասին։