Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ:
Կողմերը ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը, նշել երկկողմ հարաբերությունների դրական զարգացման դինամիկան տարբեր ոլորտներում, ինչպես նաև քննարկել համատեղ ծրագրերն ու առևտրաշրջանառության աճի միտումները:
Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը՝ երկխոսության և համագործակցության միջոցով:
Վրաստանի կառավարության ղեկավարը թուրքական պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու Թբիլիսիում հոկտեմբերի 22-23-ին կայանալիք Մետաքսի ճանապարհի V ֆորումին: