Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային, մեզ ամեն ինչի համար փաստարկներ են պետք,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բրյուսելից ուղարկված նամակի մասին խոսելիս:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ընտանեկան արժեքներին, անչափահասների շահերի պաշտպանությանը և թափանցիկությանը վերաբերող օրենքները շատ կարևոր են Վրաստանի համար։
«Մենք բոլոր կետերի վերաբերյալ Բրյուսելին շատ հստակ պատասխան ունենք։ Ինչ վերաբերում է բանտարկյալներին, մենք շատ հստակ պատասխան ունենք, որ այս բանտարկյալներից յուրաքանչյուրը կատարել է կոնկրետ հանցագործություն։ Եկեք սկսենք խոսել այս մասին։ Թող բարի լինեն և բացատրեն մեզ, եթե որևէ գործի վերաբերյալ իրավական հարցեր ունեն։ Իհարկե, նման հարցեր չկան։ Համապատասխանաբար, կան դատարկ քաղաքական վերջնագրեր, ինչը շատ տխուր է», – ասել է Վրաստանի վարչապետը։