Եվրամիության՝ ՌԴ նկատմամբ պատժամիջոցների 18-րդ փաթեթն ընդունելու հերթական փորձը խափանվել է Սլովակիայի վետոյի պատճառով. հայտնում է Reuters գործակալությունը։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն խոստացել է շարունակել խոչընդոտել փաթեթի ընդունմանը: Նա Բրատիսլավայի դիրքորոշումը բացատրել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ)՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանից գազի մատակարարումներից ամբողջությամբ հրաժարվելու ծրագրով:
«Սլովակիայի Հանրապետությունը երբեք չի սատարի RePowerEU-ն գազի մատակարարումների հարցում, քանի որ դա վնաս կհասցնի սլովակյան տնային տնտեսություններին և տնտեսությանը, ինչպես նաև էլ ավելի կնվազեցնի ամբողջ Եվրոպական Միության մրցունակությունը», - հայտարարել է Ֆիցոն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված բաց նամակում։
Նա նշել է, որ գիտակցում է, որ իր երկիրը չի կարող վետո դնել Եվրահանձնաժողովի նախաձեռնության վրա, ուստի Բրատիսլավան կպահանջի հետաձգել 18-րդ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ քվեարկությունը, մինչև 2027 թվականից հետո Ռուսաստանից գազի մատակարարումների հետ կապված ռիսկերը չվերացվեն:
Reuters-ի տվյալներով՝ Սլովակիայի վարչապետը ցանկանում է բացառություն ստանալ իր երկրի համար, որը թույլ կտա պահպանել Սլովակիայի և «Գազպրոմ»-ի միջև գործող պայմանագիրը մինչև 2034 թվականը: