Միջազգային

Սիրիայի առաջնորդը Իսրայելին մեղադրում է երկիրը մասնատելու մեջ

Սիրիայի առաջնորդ Ահմադ ալ-Շարաան հեռուսատատեսությամբ ուղերձով է հադնես եկել սիրիական ժողովրդի համար և Իսրայելին մեղադրել երկրում սկսված բախումների մեջ։ Ըստ նրա՝ Իսրայելը ցանկանում է պառակտել և բաժանել երկիրը։

«Մենք նրանց հնարավորություն չենք տա մեր ժողովրդին ներքաշել պատերազմի մեջ, որը նրանք ցանկանում են բորբոքել մեր հողի վրա, պատերազմ, որի միակ նպատակը մեր հայրենիքը մասնատելն ու մեր ջանքերը ի չիք դարձնելն է՝ քաոսի ու կործանման մեջ գցելով։ Սիրիան օտար դավադրությունների փորձադաշտ չէ և մեր երեխաների ու կանանց արյան հաշվին օտար ամբիցիաների իրականացման վայր չէ»,- ասել է նա։

Սիրիայի առաջնորդը դիմել է նաև դրուզ ժողովրդին՝ նշելով, որ նրանց իրավուքներն ու ազատությունները կպաշտպանվեն երկրում։

«Ես նաև դիմում եմ մեր դրուզյան ժողովրդին, որը այս ազգի անբաժանելի մասն է: Սիրիան երբեք չի դառնա իր ժողովրդի մեջ բաժանման, մասնատման կամ երկպառակության վայր։ Մենք հավաստիացնում ենք ձեզ, որ ձեր իրավունքների և ազատությունների պաշտպանությունը մեր առաջնահերթություններից է»,- ընդգծել է նա։