Սիրիայի կառավարությունը հուլիսի 16-ի երեկոյան հայտարարել է երկրի հարավ-արևմտյան Էս-Սուվեյդա քաղաքից բանակային ստորաբաժանումների դուրսբերման մասին, որտեղ նրանք գտնվում էին տեղի էթնիկ համայնքների զինված բախումների պատճառով: Տարածաշրջանից կառավարական զորքերի դուրսբերումը դրուզների հետ կնքված հրադադարի համաձայնագրի մի մասն է․ հայտարարել են Դամասկոսում:
ԶԼՄ - ների տվյալներով՝ զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանում կմնան պետական ուժային կառույցները՝ վերահսկելու Էս Սուվեյդայի մերձակա ճանապարհները: Հրադադարի համաձայնագրի շրջանակներում կստեղծվի նաև դրուզների և պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչների համատեղ կոմիտե՝ հետաքննելու այն իրավախախտումները, որոնք կատարվել են սահմանամերձ տարածաշրջանում հակամարտության սրման հերթական փուլի ընթացքում:
Հուլիսի 11 - ից շարունակվող անկարգությունների ժամանակ ձերբակալված դրուզներին և բեդվիններին խոստացել են ազատ արձակել, իսկ բախումների ժամանակ կորածներին՝ գտնել: