Իրաքի Քութ քաղաքի հիպերմարկետում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել. հաղորդում է Aljazeera-ն՝ հղում անելով նահանգապետին։
Նահանգապետ Մոհամմեդ Ջամիլ ալ-Միյահիի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան։ Հրդեհը կլանել է առևտրի կենտրոնի շենքը՝ բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով։
«Մեծ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի զոհերի և վիրավորների թիվը հասել է առնվազն 61-ի», - հաղորդում է Aljazeera-ն։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առևտրի կենտրոնը, որտեղ հրդեհ է տեղի ունեցել, բացվել էր ընդամենը հինգ օր առաջ։
Իրաքում հայտարարվել է եռօրյա սուգ։