Միջազգային

Հարձակումները Սիրիայի կառավարության վրա շարունակվում են. Իսրայելի ՊԲ

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Սիրիայի ռազմական օբյեկտներին իր վերջին ավիահարվածների կադրերը և հայտարարել, որ իր հարձակումները Սիրիայի կառավարության վրա շարունակվում են:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում հարվածները հասցվել են սիրիական տանկերին, հրթիռային կայանքներին և դրանց վրա տեղադրված գնդացիրներով պիկապներին, որոնք ուղևորվում էին Սիրիայի հարավում գտնվող Սվեյդա քաղաք, որտեղ բնակվում է դրուզների մեծ մասը:

«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը և Սիրիայի հարավում դրուզների քաղաքացիական բնակչության դեմ գործողություններին», - ասվում է հայտարարության մեջ: