Միջազգային

Մերցը չի սպասել, որ Թրամփը այդքան շուտ կկորցնի համբերությունը Պուտինի նկատմամբ

Ըստ WSJ-ի՝ Թրամփը զարմացրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, երբ Ուկրաինային ռուսական հերթական հարվածից հետո զանգահարել է նրան և համաձայնել Կիևին վաճառել ոչ թե երկու, այլ միանգամից հինգ Patriot համակարգեր:

Ի սկզբանե Մերցն ինքն է առաջարկել Թրամփին՝ ԱՄՆ-ից ՀՕՊ երկու համակարգ գնել Ուկրաինային օգնությունը դադարեցնելուց հետո, բայց նա նույնիսկ չի իմացել մատակարարումների դադարի մասին և զարմացած հարցրել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։

Մի քանի օր անց, տեսնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինային նոր հարվածի հետևանքները, Թրամփն ինքն է հետ կանչել Մերցին և համաձայնություն տվել հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքին: Կանցլերը չի  սպասել, որ ԱՄՆ նախագահն այդքան արագ «կկորցնի համբերությունը Պուտինի հանդեպ» և միանգամից կհամաձայնի գնել բոլոր հինգ Patriot համակարգերը: